«Մենք պետք է կատարենք մեր աշխատանքը՝ պաշտոնավարենք, մինչև նոր կառավարություն ձևավորվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը։
«Քաղաքական պրոցեսներ են, և մենք պետք է կատարենք մեր աշխատանքը՝ պաշտոնավարենք, մինչև նոր կառավարություն ձևավորվի, և, անշուշտ, կարծում եմ, որ այդ ընթացքում պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրենք, որ որևիցե ծրագիր, որը ձեռնարկել էր նախորդ կառավարությունը, չտապալվի, շարունակվի և նոր կառավարությունը, որը կձևավորվի, իհարկե, այդ կառավարությանը մենք պետք է մեր ծրագրերը ներկայացնենք, իսկ թե ո՞վ կլինի այդ ծրագրերը իրականացնողը, արդեն կառավարություն ձևավորողը կորոշի»,- ասաց Մուրադյանը։
Լրագրողների հարցին, թե երբևէ աշխատե՞լ է վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի հետ և պատկերացնո՞ւմ է իր աշխատանքը նրա հետ, Մուրադյանը պատասխանեց. «Ես երբևէ չեմ աշխատել, ինչ վերաբերում է հետագա աշխատանքներին, կարծում եմ, մոտ ժամանակներս դուք ավելի ինֆորմացված կլինեք»։